ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ազգային ժողովն այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրեց Ատոմ Ջանջուղազյանին:
107 պատգամավորից ընտրությանը մասնակցեցին 70–ը: Բոլորը կողմ քվեարկեցին Ջանջուղազյանի թեկնածությանը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. ապրիլի 9-ին։ Այդ ժամանակ էլ լուրեր շրջանառվեցին, որ Յոլյանին Ջանջուղազյանն է փոխարինելու։
2018 թվականի մայիսի 12-ից Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել էր ֆինանսների նախարար։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության նոր կազմում ֆինանսների նախարար նշանակվեց Տիգրան Խաչատրյանը։