Սննդաբանները եզրակացրել են, որ չորացրած մրգերից ամենաօգտակարը ծիրանաչիրը, սալորաչիրը, խուրման ու չամիչն են։
Հենց այս չրերն են, որ երեք անգամ ավելի շատ միկրոտարրեր են պարունակում, քան թարմ մրգերը, և կարող են ապահովել օրական անհրաժեշտ օգտակար նյութերի քանակը։ Այս 4 չրերը նաև մեծ քանակի պոլիֆենոլներ են պարունակում, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են։
Ծիրանաչիր
Ծիրանաչիրը մեծ քանակությամբ պեկտին, կալցիում, երկաթ, կալիում, В5 վիտամին և ամինաթթուներ է պարունակում։
Օգտակար է աչքերի հիվանդությունների կանխարգելման համար, չէ՞ որ այն ապահովում է А վիտամինի օրական նորմայի 47%–ը, իսկ դա օգտակար է մաշկի և աչքերի համար։
Բացի այդ, ծիրանաչիրը նպաստում է մարսողական տրակտի մաքրմանն ու հեմոգլոբինի բարձրացմանը։
Անուշաբույր չիրն օգտագործվում է աղանդեր, թխվածք, ըմպելիքներ և քաղցրավենիքներ պատրաստելու համար։
Սալորաչիր
Սալորաչիրը հարուստ է բջջանյութով, А և К վիտամիններով։ Լավ միջոց է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, իսկ բորի մեծ կոնցենտրացիայի շնորհիվ օգնում է պայքարել օստեպորոզի դեմ։
Ինչպես հայտնի է, սալորաչիրը կարգավորում է աղիների աշխատանքը։ Ցուցված նաև վիրահատությունից կամ հիվանդությունից հետո վերականգնողական շրջանում կամ ֆիզիկական ծանր աշխատանք կատարող մարդկանց։
Սալորաչիրը օրգանական թթուներ և հանքանյութեր է պարունակում, ինչն էլ ապահովում է բուժիչ, հակաօքսիդանտային և հակասթրեսային հատկությունները։
Սալորաչիրն իրենց սննդակարգում են ներառում քրոնիկ փորկապությամբ, երիկամների, լյարդի և սրտի հիվանդություններով տառապող մարդիկ։
Անուշաբույր պտուղներն օգտագործում են խավարտ, փլավ, աղանդերի, աղցան և խմիչք պատրաստելիս։
Խուրմա
Խուրման հարուստ է երկաթով, կալիումով և բջջանյութով։ Հակաօքսիդանտներն էլ պայքարում են օրգանիզմի ծերացման և չարորակ բջիջների դեմ։ Խուրման ամրացնում է սրտամկանը և ավելացնում էներգիան։ Իզուր չէ, որ խուրման նաև «կյանքի պտուղ» են անվանում։
Այս չիրը կարող է փոխարինել կոնֆետներին, հատկապես նրանց համար, ովքեր հատուկ սննդակարգով են սնվում, բայց իրենց կյանքը չեն պատկերացնում առանց քաղցրի։ Խուրման օգնում է պահպանել կուշտ լինելու զգացողությունը։
Չամիչ
Չամիչը հագեցած է կալցիումով, В խմբի վիտամիններով, այդ պատճառով կարող է նվազեցնել արյան ճնշումը, ինչպես նաև օրգանիզմում բորբոքային գործընթացները։
Խորհուրդ է տրվում ուտել նաև սակավարյունության, աղեստամոքսային տրակտի և երիկամների խանգարումների ժամանակ։
Չամիչը, ընդեղենի և մեղրի հետ խառնելով, կարելի է մի շարք սննդարար և օգտակար նյութերի լիարժեք աղբյուր ստանալ։
Ու թեև չրերը շատ օգտակար են, այդուհանդերձ սննդաբանները զգուշացնում են, որ պետք է հետևել դրանց քանակին, այլապես կարելի է քաշ հավաքել։
Հիշեք, որ չրերը պետք է պահել կտորից տոպրակներում, ուտելուց առաջ էլ` լավ լվանալ վրայի թաղանթը հեռացնելու համար: