Զելենսկին հայտարարել է, որ պետք է ՌԴ նախագահին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էստոնացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (22 փետրվարի, 2022թ)․ Կիև. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ են գոնե ակնարկներ` լիակատար հրադադարի վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել։
«Աշխարհն արդեն հասկանում է, որ ՌԴ նախագահին անհրաժեշտ է նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ ես էլ եմ պատրաստ»,– ասել է Զելենսկին։
Միաժամանակ նա հայտարարել է, որ ՌԴ–ի հետ բանակցությունների համար անհրաժեշտ են գոնե ակնարկներ` լիակատար հրադադարի վերաբերյալ:
«Նախ պետք է գոնե ինչ-որ ակնարկներ անել, որ լիակատար հրադադար կլինի։ Չի կարելի բանակցել, երբ ինքնաթիռներ են թռչում ու ռմբակոծում»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններ են ընթանում արդեն 6 օր։
Արևմուտքը տնտեսական մեծ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և ՌԴ-ի հայտնի մարդկանց նկատմամբ։