WBA–ն վարկանիշային աղյուսակներից կհեռացնի ՌԴ–ի և Բելառուսի բռնցքամարտիկներին

Բռնցքամարտ
Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին ցուցակներից հեռացնելը ժամանակավոր որոշում է, որն ամեն ամիս վերանայվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) որոշել է ռուսաստանցի և բելառուսցի բռնցքամարտիկներին հեռացնել վարկանիշային աղյուսակներից, սակայն աշխարհի կամ առանձին տարածաշրջանների գործող չեմպիոնները կպահպանեն իրենց տիտղոսները։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակած հայտարարության մեջ։
Նշվում է, որ սա ժամանակավոր միջոց է և վերանայվելու է ամեն ամիս։ Կազմակերպությունը բռնցքամարտիկներին թույլ կտա մասնակցել մրցումներին, սակայն ՌԴ և Բելառուսի մարզիկները ռինգ դուրս կգան առանց դրոշների, չի հնչի օրհներգը և ներկայացվող երկրի անվանումը։
«Mastercard»–ը որոշ կառույցների համար արգելափակել է վճարային ցանցի հասանելիությունը
Տվյալ դրույթը խախտած փրոմոութերների կամ թիմերի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Միևնույն ժամանակ WBA–ն իրավունք է վերապահում հեռացնելու իր վարկանիշային աղյուսակից այն բռնցքամարտիկներին, որոնք հրապարակավ աջակցում են հատուկ գործողությունների անցկացմանը։
Փետրվարի 28-ին բռնցքամարտի 4 կազմակերպություն` WBO–ն, IBF–ը, WBC–ն և WBA–ն, հայտարարել էին, որ չեն ճանաչելու և հաստատելու Ռուսաստանում անցկացվող մրցումներն ու մենամարտերը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) սպորտային ֆեդերացիաներին խորհուրդ է տվել թույլ չտալ ռուսաստանցիներին և բելառուսցիներին մասնակցել միջազգային մրցումներին։
TikTok-ն ու Meta–ն արգելափակել են RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը ԵՄ-ում