ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 03:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Աշոտ Մ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 55.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով` վարորդ Աշոտ Մ.-ն ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասում: