Ուկրաինական զորքերի ելքը դեպի Ազովի ծով լիովին արգելափակված է. ՌԴ ՊՆ

Ռազմանավ. Արխիվային լուսանկար
Վերահսկողության տակ են առնվել Նորաբովոյե, Բարիկինո, Կլիմովկա, Բուլգակովկա, Գոլուբովկա բնակավայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների մուտքն Ազովի ծով այսօրվանից ամբողջությամբ արգելափակվել է, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

ԴԺՀ զորքերի խմբավորումը` Ռուսաստանի Զինված ուժերի կրակային աջակցությամբ, գործողության սկզբից առաջ է շարժվել մինչև 61 կիլոմետր խորությամբ և արգելափակել է Սվատովո բնակավայրը: ԴԺՀ զորքերը հաջող հարձակողական գործողություններ են իրականացրել` վերահսկողության տակ վերցնելով մի շարք բնակավայրեր։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անցած օրվա ընթացքում խմբավորման առաջխաղացման խորությունը կազմել է 19 կիլոմետր:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1325 օբյեկտ, այդ թվում՝ 43 կառավարման կետ և կապի հանգույց: Ոչնչացվել է 395 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի 59 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետերի 179 հրանոթ: