Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը

Սերգեյ Շոյգու
Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրք պաշտոնակցի` Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«2022 թվականի մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն զրուցել է ունեցել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի իրադրության շուրջ», - ասել են գերատեսչությունում:
Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: