ՌԴ–ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ վաղը. քաղաքագետ

Բանակցությունները պետք է տեղի ունենան բելառուսա-լեհական սահմանի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ մարտի 2-ին` բելառուսա-լեհական սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանդիպման կազմակերպիչներին ծանոթ, քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկիին։
«Իմ ունեցած նախնական տեղեկություններով՝ բանակցությունները պետք է տեղի ունենան վաղը»,- ասել է քաղաքագետը։
Վոսկրեսենսկին նշել է, որ հանդիպումը պետք է կայանա բելառուսա-լեհական սահմանի մոտ։
«Այսօր երեկոյան պատվիրակությունների անդամները կսկսեն ժամանել Մինսկ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի Գոմելի մարզում անցկացվեցին ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, որը տևեց գրեթե 5 ժամ։ Ավարտից հետո պատվիրակություները մեկնեցին իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։