Կանադան կարգելի Ռուսաստանի նավերին իր նավահանգիստներ ու տարածքային ջրեր մտնել

Նոր սահմանափակումն ընդունվել է G7-ի գործընկերների ջանքերով, դրանք ուղղված են Ռուսաստանի դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Կանադան մտադիր է արգելել ռուսական նավերին իր նավահանգիստներ ու տարածքային ջրեր մտնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կանադայի կառավարության հայտարարությանը։
Նշվում է, որ մարտի 1-ին տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան, արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ու ձկնորսության, օվկիանոսների և Կանադայի առափնյա պահպանության նախարար Ջոյս Մյուրեյը հայտարարել են, որ կառավարությունը պատրաստվում է ռուսական նավերի համար արգելք սահմանել:
Նոր արգելքն ուժի մեջ կմտնի այս շաբաթ։
«Այս գործողությունները G7-ի գործընկերների ու համախոհ երկրների շարունակական ջանքերի մասն են կազմում։ Այդ ջանքերն ուղղված են Ռուսաստանին ագրեսիայի (Ուկրաինայի դեմ) էսկալացիայի համար պատասխանատվության ենթարկելուն», - հայտարարել են Կանադայի կառավարությունում:
Ի՞նչ կլինի Հայաստանում ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով. ԿԲ–ի պատասխանը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններ են ընթանում արդեն 6 օր։
Արևմուտքը տնտեսական մեծ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և ՌԴ-ի հայտնի մարդկանց նկատմամբ։