ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Instagram-ը եվրոպական 27 երկրում արգելափակել է RT-ի բոլոր հաշիվները։ Տեղեկությունը հրապարակվել է հեռուստաալիքի Telegram–յան ալիքում։
«Instagram-ն արգելափակել է RT-ի բոլոր հաշիվները։ Ավելի վաղ Facebook–ն էր սահմանափակել մեր էջերի հասանելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արդեն հայտնել էինք, որ Google ընկերությունը որոշել է Եվրոպայում անհապաղ արգելափակել YouTube-յան այն ալիքները, որոնք կապված են RT-ի և Sputink-ի հետ։
TikTok-ն ու Meta–ն ևս արգելափակել են RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը ԵՄ-ում։
Հիշեցնենք` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 27-ին հայտարարել էր ԵՄ-ում ռուսական մի շարք լրատվամիջոցների աշխատանքի արգելափակման մասին՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոց։
Նա ասել էր, որ արգելքը կներառի RT-ն, Sputnik-ը և նրանց դուստր ձեռնարկությունները: ԵՀ ղեկավարը հավելել էր, որ Եվրահանձնաժողովը դրա համար անհրաժեշտ գործիքներ է մշակում։