ՌԱԴԻՈ

Հայաստանը կարող է զբաղվել արտերկրից ռուսաստանցիներին տարհանելու հարցերով. փորձագետ

Ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է արտակարգ իրավիճակներում ձևավորվող թռիչքների գների և սահմանափակումների ֆոնին ռուսաստանցիներին այլ երկրներից տարհանելու հնարավորությունների մասին։
Sputnik
Հայաստանում չկան պահանջվող քանակի ավիաընկերություններ, որոնք ունեն ազատ ինքնաթիռներ մեծ թվով չարտերային չվերթեր կազմակերպելու համար, բայց չնայած այդ հանգամանքին` մեր քաղավիացիան կարող է քննարկել տարբերակներ, որպեսզի Հայաստանը զբաղվի արտերկրից ռուսաստանցիներին տարհանելու հարցերով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ՌԴ–ի դեմ կիրառվող սահմանափակումների մասին, որոնց թվում նաև փակվել են օդային ճանապարհները, նման կարծիք հայտնեց ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ավիատոմսերի արժեքի վրա չի անդրադառնա այն հանգամանքը, որ ինքնաթիռներն այժմ թռչում են, շրջանցելով Կրասնոդարի ու Վորոնեժի մարզերը, ինչը երկարացնում է ճանապարհը, Խաչատրյանն ընդգծեց, որ շատ մեծ ազդեցություն չի լինի։
«Օրինակ` Երևանից Մինսկ հեռավորությունը 2000 կիլոմետր է, իսկ թռիչքի տևողությունը մոտ 2,5 ժամից ավելի։ Ինձ փոխանցել են հաշվարկներ, որ հիմա թռիչքի տևողությունը դարձել է մոտ 4,5 ժամ։ Բաց 1,5 անգամ ավելանալը գումարային մեծ տարբերություն չի տալիս։ Տոմսերի գները պետք է գոյանան ոչ թե արտակարգ դրությունների ռեժիմում, այլ հաշվվեն սովորական պայմաններին բնորոշ սակագների նման»,– ասաց ավիացիայի ոլորտը փորձագետը։
Խաչատրյանի խոսքով` ավելի թանկ են միայն չարտերային չվերթերը, բայց օրինակ արտերկրյա հանգստի մեկնողներն այդ հանգամանքը հաշվի են առնում`իրենց բյուջեում առանձնացնելով անհրաժեշտ գումարներ։ Ըստ նրա` արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակը նույնպես ոչ ստանդարտներից է, կա հաշվարկի մեխանիզմ, եթե օրինակ պետք է իրականացվեն Մինսկ–Երևան չարտերային չվերթեր, ապա այդ դեպքում օդանավի ընդհանուր ծախսերը կարող են մեկ ուղղությամբ կազմել մոտ 2500 դոլար, իսկ եթե դրան գումարվեն հավելյալ ծախսերը, ապա գումարը կկազմի 4000 դոլար։
Նշենք, որ ռուսական ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր կազմակերպությունների միջոցով իրենց ուղևորների տեղափոխումը կազմակերպելու համար։
«Ռոսավիացիան» մշակում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ առավել շատ են ռուսաստանցիները։ Դեպի ՌԴ նման չվերթերի իրականացումը հնարավոր կլինի ԵՄ երկրների ավիաիշխանությունների դրական որոշման պայմաններում։
Առաջարկվում է օգտվել ՌԴ–ի հետ ավիահաղորդակցությունը չսահմանափակած երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից։ Օրինակ` Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կատար, ԱՄԷ, Թուրքիա և այլն։
Անցած հանգստյան օրերին արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել։ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված` սեփական ընկերություններին Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարելու արգելքից բացի, ԵՄ–ն արգելել է ռուսական ցանկացած օդանավի վայրէջք կատարել, մեկնել ԵՄ–ից կամ անցնել ԵՄ տարածքով։
Ակնկալում ենք Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների զգալի աճ. տուրիզմի փորձագետ