ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Google ընկերությունը որոշել է Եվրոպայում անհապաղ արգելափակել YouTube-ի այն ալիքները, որոնք կապված են RT-ի և Sputink-ի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության հայտարարությանը։
«Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով մենք անհապաղ արգելափակում ենք ողջ Եվրոպայում RT-ի և Sputnik-ի հետ կապված YouTube-ի ալիքները», - ասվում է Google-ի եվրոպական գրասենյակի Twitter-ում:
Նշվում է, որ համակարգերից ժամանակ կպահանջվի դա ավարտին հասցնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ TikTok-ն ու Meta–ն ևս արգելափակել են RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը ԵՄ-ում։
Հիշեցնենք` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 27-ին հայտարարել էր ԵՄ-ում ռուսական մի շարք լրատվամիջոցների աշխատանքի արգելափակման մասին՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոց։
Ֆոն դեր Լեյենն ասել էր, որ արգելքը կներառի RT-ն, Sputnik-ը և նրանց դուստր ձեռնարկությունները: ԵՀ ղեկավարը հավելել էր, որ Եվրահանձնաժողովը դրա համար անհրաժեշտ գործիքներ է մշակում։