«FlyOne Armenia»–ն սկսեց Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

Առաջին չվերթով Երևանից Մոսկվա է թռել ավելի քան 100 մարդ, իսկ Երևան կվերադառնան մոտ 180–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ «FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօր` մարտի 1-ին սկսել է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը։
Առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան իրականացվել է այսօր, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Նրա խոսքով, առաջին չվերթով Երևանից Մոսկվա է թռել ավելի քան 100 մարդ, իսկ Երևան կվերադառնան մոտ 180–ը։
Այսուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Նշենք, որ« FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: