ԵԱՀԿ աշխատակիցները լքում են Դոնբասը

ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի մոնիտորինգային խմբերը սպասում են Ռուսաստանի տարածքով տարհանմանը:
Sputnik
Այսօր ԵԱՀԿ ներկայացուցիչները լքել են Դոնեցկն ու Լուգանսկը և շարժվել Ռուսաստանի ուղղությամբ։
Մինչ այդ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հայտնել էր, որ որոշել է ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին հնարավորինս շուտ դուրս բերել Ուկրաինայից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: