Բումերանգի էֆեկտ կլինի. Զախարովան` ՌԴ–ի պատասխան գործողությունների մասին

Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ հավաքական Արևմուտքը ոչնչացնում է գոյություն ունեցող միջազգային իրավական հիմքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մոսկվան Արևմուտքի պատժամիջոցների դեռ ոչ բոլոր պատասխան միջոցներն է մշակել։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բումերանգի էֆեկտ կլինի, նրանք կհարվածեն ու արդեն հարվածում են իրենց սեփական երկրներին ոչ միայն մեր հակամիջոցների տեսքով, որոնցից շատերը դեռ չեն մշակվել, այլ պարզապես այն պատճառով, որ աշխարհը փոխկապակցված է։ Տնտեսությունը գլոբալիզացված է, և մեր համատեղ տնտեսական, ֆինանսական գործունեությունը չի կարող չտուժել, եթե աշխարհի մի հատվածին վայրի հարված է հասցվում աշխարհի մյուս մասերից»,- ասել է նա։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը դեռ պատասխան միջոցներ չի սահմանել։
Մեկնաբանելով տեղի ունեցող գործընթացները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նկատել է, որ հավաքական Արևմուտքը ոչնչացնում է գոյություն ունեցող բոլոր միջազգային իրավական հիմքերը։
Ինչ վերաբերում է ֆեյքերին, որոնք կապված են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ, ապա, նրա խոսքով, սուտ տեղեկատվության հոսքի ստեղծմանը մասնակցում է ՆԱՏՕ-ն։
«Ֆեյքերի հսկայական հոսք է... հիմա այդ ամենը լցնում ու լցնում են մեր տեղեկատվական տարածք։ Ավելին, ուզում եմ ասել, որ դրա հետևում կանգնած են իրական հատուկ ծառայություններ։ Հսկայական դիմակայություն է, որն անշուշտ ղեկավարում են Բրյուսելից։ Գործարկվել է ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքը»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններ են ընթանում արդեն 6 օր։