«Մինչ այս պահը մեր ռուս և ուկրաինացի գործընկերների կողմից հայտնի ֆիլմերի վարձույթի չեղարկման մասին պաշտոնական հաղորդագրություններ չենք ստացել։ Մեր կինոթատրոնը ֆիլմերի ձեռքբերման գործընթացի կազմակերպման շրջանակում աշխատում է երկու կողմի հետ։ Վաղվանից վարձույթ է մտնում այս տարվա սպասված ֆիլմերից «Բեթմենը» (դրա վարձույթը Հայաստանում կիրականացվի մարտի 2-ից), իսկ մարտի վերջին «Մորբիուսի» պրեմիերային ենք սպասում։ Մեր գրաֆիկներում դեռևս փոփոխություն չունենք»,– ասաց Խաչատրյանը։
«Նշված կազմակերպությունները (Walt Disney-ը և Warner Bros.-ը – խմբ.) աշխարհի մակարդակով ամենահայտնի կինոարտադրող և կինովարձույթ իրականացնողն են։ Մենք իրենց հետ բանակցելու, համագործակցելու կամ հնարավոր ցուցադրության իրավունք ձեռք բերելու համար պետք է ճանապարհ անցնենք։ Եթե որոշենք, որ պետք է ուղիղ աշխատենք, այնպես չէ, որ կարող ենք 1 զանգով այդ հարցը լուծել։ Բարդ գործընթաց է լինելու, ու այս սցենարը Հայաստանի համար ամենավատը կլինի»,– ասաց Խաչատրյանը։