Ավստրալիան հեղեղվել է. ջրհեղեղը 8 մարդու կյանք է խլել

Ձմռան վերջին օրը Ավստրալիայի թվով երրորդ քաղաքի` Բրիսբենի մի մասը ջրի տակ է հայտնվել։ Արևելյան ափի որոշ շրջաններում աննախադեպ ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ է զոհվել:
Sputnik
2 / 16

Փրկարարներն ու կամավորները օգնում են Ավստրալիայի տուժածներին։

6 / 16

Փրկարարներն ու կամավորները օգնում են Ավստրալիայի Լիսմոր քաղաքի ջրհեղեղից տուժածներին։

8 / 16

Ջրհեղեղից տուշած Լիսմոր քաղաքը։

11 / 16

Կամավորն օգնում է Ֆինգալ քաղաքի բնակչուհուն

13 / 16

Շտապօգնության աշխատակիցներն օգնում են Լիսմոր քաղաքի ջրհեղեղից տուժած քաղաքացիներին։

16 / 16

Փրկարարներն ու կամավորները օգնում են Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ջրհեղեղից տուժածներին։

Բրիսբենի արվարձաններում 2145 տուն ու 2356 ձեռնարկություն ջրի մեջ է հայտնվել: Եվս 10 827 բնակարան մասամբ է հեղեղվել։ Պաշտոնյաների խոսքով՝ երկուշաբթի Բրիսբեն գետի ջրի մակարդակը հասել է 3,85 մետր բարձրության։ Դա ընդամենը 61 սանտիմետրով է ցածր 2011-ի ջրհեղեղի մակարդակից։
Քվինսլենդի վարչապետ Անաստեյշա Պալաշչուկը հայտարարել է, որ Բրիսբենում տեղումների քանակը ավելի անոմալ է եղել, քան նոյեմբերին: Իշխանությունը ջրի պակասի պատճառով դրա օգտագործման սահմանափակումներն է քննարկել։
Մահվան ելքով դեպքերը գրանցվել են Քվինսլենդ նահանգում։ Շարունակվում են 70-ամյա նավաստու որոնումները։ Ոստիկանությունը որոնում է ևս մի քանի անհետ կորածների։