ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը։
Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 95-րդը:
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 49-րդ տեղերը։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են Մագնուս Կարլսենը, Ալիռեզա Ֆիրուջան, Դին Լիժենը, Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան։