ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Կնոջ համար երեխա ունենալու լավագույն տարիքը 24-25 տարեկանն է։ Այդպիսի եզրակացության են եկել Հարավային Կորեայի Սեուլի համալսարանի մասնագետները, հայտնում է Maturitas ամսագիրը։
Փորձագետներն ուսումնասիրել են տարբեր տարիքի չորս հազար մայրերի տվյալներ։ Պարզվել է, որ վաղ տարիքում կարող է մեծ լինել հոգեբանական և ֆիզիկական հիվանդությունների զարգացման հնարավորությունը։ Ավելի ուշ տարիքում երեխաների ծնունդը կապված է մոր առողջության համար լուրջ փորձության հետ:
Առավելագույն ռիսկի գոտում են ամենաերիտասարդ և տարիքով ամենամեծ մայրիկները։
Ավելի վաղ մանկաբարձ-գինեկոլոգ Ստելլա Ուզդենովան նշել էր, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջնեկին ծննդաբերող կանանց տարիքը բարձրացել է։ Եթե նախկինում մեծամասամբ 25 տարեկանից փոքր կանայք էին, ապա հիմա զգալիորեն ավելի բարձր տարիքի կանայք ավելի շատ են։
Առաջնեկին ունենալու համար հարմար տարիքը 20-35 տարեկանն է։ Սակայն նրանք, ովքեր այդ սահմաններից դուրս են եկել, նույնպես կարող են բարեհաջող ծննդաբերել, բացատրել է բժիշկը։