ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ–ին անդամակցելու հայտ է ստորագրել։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի Telegram ալիքը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ԵՄ անդամ դառնալու իրավունք ունի։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Զելենսկու խոսքերը մեկնաբանելիս նշել է, որ ԵՄ–ին անդամակցելը խորը տրանսֆորմացիոն գործընթացներ է պահանջում և դրա համար մի քանի ամիս կպահանջվի։