Ուկրաինայի ՌԾՈւ–ի հրամանատարությունը հաստատել է, որ Զմեինի կղզու զինվորականները ողջ են

Սևծովյան Զմեինի կղզու սահմանապահ ուղեկալն արդեն իսկ վերահսկվում է ՌԴ ԶՈւ–ի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Զմեինի (Օձերի կղզի) կղզու զինվորականները ողջ են և գտնվում են գերության մեջ։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի ՌԾՈւ –ն Facebook–ի իր էջում։
Նախագահ Զելենսկին մինչ այդ պնդում էր, որ Ուկրաինայի բոլոր ծովային հետևակներն ու սահմանապահները զոհվել են, ինչի համար նա նույնիսկ հետմահու պարգևատրել է իրենց։ Մինչդեռ ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ կայազորում գտնվող 82 ուկրաինացի զինվորականներ ինքնակամ հանձնվել են ՌԴ ԶՈւ ստորաբաժանմանը։
Ավելի վաղ նյութատեխնիկական ապահովման գծով Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, գեներալ–մայոր Միխայիլ Յասնիկովը հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում զինվորականները վայր են դրել զենքը, նրանց Ղրիմ են տեղափոխել։
Սևծովյան Զմեինի կղզու սահմանապահ ուղեկալն արդեն իսկ վերահսկվում է ՌԴ ԶՈւ–ի կողմից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: