Թուրքիան կքննարկի ռուսական նավերի համար նեղուցները փակելու մասին Կիևի պահանջը

Ռուսական ռազմանավ. Արխիվային լուսանկար
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար, սակայն ՌԴ-ն իրավունք կունենա իր նավատորմը ռազմակայան վերադարձնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Թուրքիայի կառավարությունը` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, այսօր կքննարկի ռուսական ռազմանավերի համար նեղուցները փակելու վերաբերյալ Ուկրաինայի պահանջը։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի վարչակազմում եղած աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ երկուշաբթի Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա նախարարների կաբինետի նիստը, որտեղ կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը և Անկարայի հետագա քայլերը:
Վլադիմիր Զելենսկին Twitter-ում գրել էր Թուրքիայի` նեղուցներով ՌԴ նավերի անցումն արգելելու մասին՝ չնշելով, թե արդյո՞ք Էրդողանը նման որոշում է կայացրել, թե՞ ոչ: Դրանից հետո Ստամբուլի առափնյա անվտանգության վարչությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի համար, դրանց վերաբերյալ ոչ մի որոշում չի եղել:

«Ուկրաինան պահանջում է Անկարայից Մոնտրյո կոնվենցիային համաձայն փակել նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Սպասվում է, որ այդ խնդրանքը կքննարկվի նիստում», - հաղորդել է հեռուստաալիքը։

Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան բոլորին տեսանելի կերպով կկատարի Մոնտրեի կոնվենցիայի բոլոր դրույթները։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: