Սոցցանցերի թուրք օգտատերերը «Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել են իբրև ուկրաինական

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Հուշարձանի կարգավիճակով պահպանված «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի լուսանկարները թուրքական ինտերնետ–տիրույթում տարածվել են որպես Ուկրաինայի ավերված օդանավակայանի շինություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Սոցցանցերում հայտնվել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի լուսանկարները, որոնց գրառման թուրք հեղինակներն այն ներկայացրել են որպես ռուսական գործողության արդյունքում ավերված ուկրաինական օդանավակայան։
TikTok-ում հայտնված նկարներում պատկերված է «Զվարթնոցի» հին կլոր շենքը, որը ներկայումս պահպանվում է որպես հուշարձան։
Կարեն Հովհաննիսյանի գրառումը Facebook-ում
Հրապարակման հեղինակները ցանկացել են ցույց տալ «ռուսների կողմից ավերված» ուկրաինական օդանավակայանը, ինչի հետևանքով տեղեկատվական «շփոթ» է ստացվել։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ապառազմականացման և ապազգայնականացման ռուսական հատուկ գործողությունը, որը սկսվել էր փետրվարի 24-ին, շարունակվում է մինչև հիմա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: