ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը հետախուզվող երկու անձանց կհանձնի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ ՌԴ գլխավոր դատախազությունը փետրվարի 7-ին բավարարել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ա.Գ.-ին, իսկ նույն ամսի 15-ին Հ.Ա.-ին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները: Վերոհիշյալ անձանցից մեկը հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով, իսկ մյուսը՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու:
Արթուր Դավթյանն ամփոփել է Շիրակի մարզի դատախազության 2021թ. գործունեությունը
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ռուսական կողմին ներկայացվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու 21 միջնորդություն։ ՌԴ դատախազությունը բավարարել է դրանցից 14-ը։