ՌԴ ԶՈւ-ն 3 «Բայրաքթար» ԱԹՍ է խոցել Չեռնիգովի արվարձաններում

Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք. Արխիվային լուսանկար
Հայտնի է, որ դեռ մարտական գործողություններից առաջ Թուրքիան «Բայրաքթար» ԱԹՍ-ի մի քանի համալիրներ է մատակարարել Ուկրաինա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են թուրքական արտադրության 3 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Դրոնները խոցվել են Չեռնիգովի մերձակայքի մարտերի ընթացքում։

Հայտնի է, որ դեռ մարտական գործողություններից առաջ Թուրքիան «Բայրաքթար» ԱԹՍ-ի մի քանի համալիրներ է մատակարարել Ուկրաինա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: