ՌԴ-ն նախապատրաստվել է հնարավոր, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցներին․ Պեսկով

Անհրաժեշտ կլինի գերատեսչությունների վերլուծություն և համակարգում՝ պատասխան միջոցների մշակման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. ՌԴ-ը նախապատրաստվել է հնարավոր, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին և նշում, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի Դաշնությունում բավականին երկար ժամանակ պլանային նախապատրաստություն է իրականացվել հնարավոր պատժամիջոցների, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցների նկատմամբ, որոնց մենք այժմ բախվում ենք»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ պահանջվում է գերատեսչությունների վերլուծություն և համակարգում, որպեսզի հնարավոր լինի պատասխան միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։