Պուտինը հանձնարարել է ապահովել պայմանագրերի վարկային բոլոր տոկոսադրույքների պահպանումը

Վլադիմիր Պուտին
Ավելի վաղ հայտարարվել էր, որ խորհրդակցությանը կմասնակցի նաև Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, բայց նա չի մասնակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել վարկային տոկոսադրույքների պահպանումը այն պայմանագրերում, որոնք կնքվել են ԿԲ–ի հիմնական դրույքաչափը մինչև 20% ավելացնելուց առաջ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ խորհրդակցությանը չի մասնակցել Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը։
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետներ Անդրեյ Բելոուսովը, Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ինչպես նաև Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Խորհրդակցության սկզբում Պուտինն առաջարկել է քննարկել տնտեսական իրավիճակն ու այսպես կոչված «ստի կայսրության»` արևմտյան հանրության պատժամիջոցները։
Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲ
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր տնօրենների խորհրդի հրատապ նիստի ժամանակ հիմնական տոկոսադրույքը 9,5%–ից բարձրացրել է մինչև 20%, ինչը նոր պատմական առավելագույն ցուցանիշ է դարձել։ ԿԲ–ն վերջին անգամ հրատապ նիստ էր անցկացրել 2014 թվականի դեկտեմբերին. Այն ժամանակ տոկոսադրույքը բարձրացվել էր 6,5 տոկոսային կետով` մինչև 17%։ Բացի այդ, ֆինանսների նախարարությունը փետրվարի 28-ից արտահանողներին պարտավորեցրել է վաճառել արժութային եկամտի 80%–ը արտաքին առևտրի բոլոր պայմանագրերի շրջանակում։
ՌԴ–ին SWIFT-ից անջատելը կարող է դոլարային հեգեմոնիայի փլուզման սկիզբ դառնալ. Global Times