Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Հարությունյանին ուղեկցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ու պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի առթիվ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր։
Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Երկրի ղեկավարին ուղեկցել են ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվեց զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։