Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև

Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա մի շարք գործընկերների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Ժնև։ Տեղեկությունն իր Facebook-ի էջում հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին»,–ասված է հաղորդագրության մեջ: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: