Ուկրաինական բանակը շարունակում է գնդակոծել ԴԺՀ-ի բնակավայրերը

Ուկրաինա. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ հարվածներ հասցնելիս ականանետեր է օգտագործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերին:

Մասնավորապես, ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում (երևանյան ժամանակով 07.00-ին), Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Գոլմովսկի բնակավայրը՝ Մինսկի համաձայնագրերով արգելված 152 միլիմետր տրամաչափով հինգ արկ արձակելով:

Ժամը 06.50-ի սահմաններում Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Պանտելեյմոնովկա բնակավայրը՝ 122 միլիմետր տրամաչափի զենքերից 6 արկ արձակելով: Ուկրաինական կողմը նաև հարվածներ է հասցրել ԴԺՀ-ի Գորլովկայի ծայրամասերի Զայցևո (Հարավային) ավանին՝ 122 միլիմետր տրամաչափով 6 ական արձակելով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: