Թուրքիան կկատարի Մոնտրյոյի կոնվենցիայի բոլոր դրույթները. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլուն. Արխիվային լուսանկար
Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայում «պատերազմը» կարող է ճանապարհ բացել դեպի միջազգային պակտի ընդունում, որը սահմանափակում է ռուսական նավատորմի մուտքը Սև ծով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Թուրքիան բոլորին տեսանելի կերպով կկատարի Մոնտրեի կոնվենցիայի բոլոր դրույթները։ Այսօր տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտնել էր, որ Կիևը պահանջում է Անկարայից փակել նեղուցները ռուսական նավերի համար: Չավուշօղլուն այն ժամանակ նշել էր, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար, սակայն ՌԴ-ն իրավունք կունենա վերադարձնել ռազմակայան իր նավատորմը։

«Իրավիճակն Ուկրաինայում «պատերազմի» է վերածվել, Անկարան բոլորին տեսանելի կերպով կկատարի Մոնտրեի կոնվենցիայի բոլոր դրույթները», - Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն։

Մինչդեռ, ըստ Reuters-ի, Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայում «պատերազմը» կարող է ճանապարհ բացել դեպի միջազգային պակտի ընդունում, որը սահմանափակում է ռուսական նավատորմի մուտքը Սև ծով:
Մոնտրեի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: