Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում, Վայոց Ձորում տեղ–տեղ առկա է մերկասառույց

Սյունիք. Արխիվային լուսանկար
Վարորդներին ԱԻՆ–ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-Զանգեր ճանապարհահատվածներում ձյուն է տեղում։

Իսկ Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մինչև գարուն տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն