ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը կրկին գոլի հեղինակ է դարձել «Բրյուգեի» կազմում` Բելգիայի առաջնության 29-րդ տուրում գրավելով «Անտվերպենի» դարպասը։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ Բելգիայի առաջնության 29-րդ տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 4-1 հաշվով այսօր հաղթել է «Անտվերպին»։
Թիմի հաղթանակին նպաստող երրորդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Սարգիսը փոխարինվեց 82-րդ րոպեին։
«Բրյուգեն» վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Անտվերպենը» 53 միավորով երրորդ տեղում է։
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը բելգիական ակումբում աչքի ընկավ արդեն երկրորդ անգամ։