Ռուսաստանյան լրատվամիջոցների լրագրողները գնդակոծության են ենթարկվել Դոնբասում

Դոնբաս. Արխիվային լուսանկար
Հարվածը լրագրողների ուղղությամբ կարող է ուղղորդված լինել ուկրաինական անօդաչու թռչող սարքի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռազմական գործողությունները լուսաբանող ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի, Զվեզդա և ТВЦ լրատվամիջոցներիլրագրողները Դոնբասում ուկրաինական զորքերի կողմից գնդակոծության են ենթարկվել։
Լրագրողներից ոք չի տուժել։ Դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասում լրագրողների գնդակոծությունից հետո երկնքում նկատվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, որն էլ, ըստ մեկնաբանությունների, կարող է հարվածն ուղղորդած լինել ռուս լրագրողների ուղղությամբ։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: