Ռուսական պատվիրակությունը Գոմելում ուկրաինացիներին կսպասի մինչև ժամը 15:00. Մեդինսկի

Վլադիմիր Մեդինսկի. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի օգնականը բանակցություններից հրաժարվելու դեպքում արյունահեղության պատասխանատվությունը դնում է Ուկրաինայի ղեկավարության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսական պատվիրակությունն այսօր մինչև ժամը 15:00-ն բելառուսական Գոմել քաղաքում կսպասի ուկրաինացի բանակցողներին։ Լրագրողներին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար և նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Մինչև ժամը 15:00-ն մենք կլինենք այստեղ և կսպասենք ուկրաինական կողմի պատասխանին։ Հաստատումը ստանալուն պես անմիջապես կգնանք մեր գործընկերներին դիմավորելու։ Մենք խաղաղության կողմնակից ենք»,- նշել է Մեդինսկին։

Հակառակ դեպքում, ըստ նրա, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի ուկրաինական կողմի վրա։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս և Գոմելում պատրաստ սպասում է ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելուն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։
Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծել