Լեհաստանի սահմանապահ պահպանության տվյալներով՝ պետության սահմանը հատել է արդեն 213 հազար մարդ։
Մարդիկ, ովքեր ցանկանում են լքել է Ուկրաինան, որտեղ ընթանում է Ռուսաստանի ԶՈւ հատուկ գործողությունը, ժամերով սպասում են հերթերում, որպեսզի կարողանան հատել եվրոպական պետության սահմանը:
Ավելի վաղ կադրեր էին հայտնվել Լվովի երկաթուղային կայարանում երկար հերթերից։ Մարդիկ խիտ շարքերով կանգնած սպասում էին Լեհաստան մեկնող գնացքներին։