Օտարերկրյա պետությանն օգնելը կդիտարկվի որպես հայրենիքի դավաճանություն. ՌԴ դատախազություն

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործունեության մեջ օտարերկրյա պետությանը ֆինանսական և այլ օգնություն ցուցաբերելու յուրաքանչյուր փաստի կտրվի իրավական գնահատական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՌԴ գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է` այլ պետություններին օգնելու ցանկացած դեպք` ի վնաս ՌԴ անվտանգությանը, կարժանանա քրեական պատասխանատվության։ Գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԳԴ պաշտոնական հայտարարության
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնում ի պաշտպանություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի։

«Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործունեության մեջ օտարերկրյա պետությանը, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ նրանց ներկայացուցիչներին ֆինանսական, նյութատեխնիկական, խորհրդատվական կամ այլ օգնություն ցուցաբերելը պարունակում է 275-րդ հոդվածով նախատեսված հանցագործության տարրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ այս հանցագործության կատարման համար նախատեսված է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ավելի վաղ ռուս դերասանուհի Լիյա Ախեջակովան 10.000 դոլար էր նվիրաբերել ուկրաինական բանակին։
Ռուսական ինտերնետ դոմենների խաթարման դեպքում կտուժեն նաև հայաստանյան օգտատերերը. Սաղյան
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: