Կլիչկոն հայտարարել Է, որ Կիևը շրջապատված է. տարհանում հնարավոր չէ իրականացնել

Վիտալի Կլիչկո. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը շրջապատված է, տարհանումը հնարավոր չէ իրականացնել։ Այս մասին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել Է Associated Press-ին տված հարցազրույցում։

Լրագրողի հարցին` պատրաստվո՞ւմ են տարհանել Կիևի բնակիչներին, Կլիչկոն նախ լռել է, ապա ասել. «Մենք չենք կարող, որովհետև բոլոր ճանապարհները արգելափակված են: Մենք շրջափակման մեջ ենք»:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտնել էին, որ ռազմական գործողության սկսվելուց ի վեր Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1067 օբյեկտներ, այդ թվում ՝ կառավարման 27 կետեր եւ կապի հանգույցներ, ՀՕՊ 38 համալիրներ Ս – 300, «Բուկ Մ-1» և «Օսա» 5և6 ռադիոտեղորոշիչ կայաններ:
Ընդհանուր առմամբ գործողության սկզբից ոչնչացվել են 254 տանկ ևայլ մարտական զրահամեքենաներ, 31 Ինքնաթիռ երկրի վրա, համազարկային կրակի 46 ռեակտիվ համակարգեր և 103 ականանետ:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: