ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը հանդես է եկել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների առաջարկով։ Այս անգամ առաջարկվել է արգելել Եվրամիության տարածքում ռուսական Russia Today լրատվական ալիքի ու Sputnik լրատվական գործակալության կայքերի ու ռադիոկայանների, ինչպես նաև դրանց դուստր ձեռնարկությունների աշխատանքը։
Sputnik գործակալությունը պատասխանել է Եվրահանձնաժողովի ղեկավարին` առաջարկելով պատժամիջոցները տարածել ողջ համացանցի վրա։
«Մենք առաջարկում ենք Եվրամիությանը կանգ չառնել կիսատ-պռատ սահմանափակումների վրա, այլ անհապաղ արգելել ինտերնետը»,-ասել է Sputnik-ի մամուլի ծառայությունը։
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի ղեկավարության և Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների դեմ։ Արևմուտքն այսպես արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշմանը։ Ռուսաստանի ղեկավարը պատժամիջոցներն անվանել է ոչ լեգիտիմ։