Դանակահարություն Գյումրիում. սպանվածը 35 տարեկան է

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Իրավապահներն ու քննիչները միջոցներ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Անցած գիշեր, ժամը 01:05-ի սահմաններում Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։ Շտապ օգնության հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի Անդրանիկի արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, տղամարդը հիվանդանոց է բերվել արդեն մահացած։

Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն է:

Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն): Իրավապահներն ու քննիչները միջոցներ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Խոշոր հրդեհ Լոռու մարզում. գյուղացիական տնտեսությունը մեծ վնասներ կրել