Ցավոք, մեր ընկերների մեջ կան զոհեր և վիրավորներ. ՌԴ ՊՆ–ն ներկայացրել է վերջին տվյալները

ՌԴ ԶՈւ զինծառայողը Արմյանսկում. Արխիվային լուսանկար
ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ հայտնել է Ուկրաինայի տարածքում գործողության ընթացքում ռուսական կողմի ունեցած զոհերի ու վիրավորների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունն ամփոփել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքներն ու մարտական կորուստները` թվերով։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1067 օբյեկտի ոչնչացման մասին, դրանց թվում են ուկրաինական ЗРК С-300, БУК М-1 И ОСАհամակարգեր, ինչպես նաև 56 ռադարային կայաններ, 27 վերահսկողական կետեր ու կապի կենտրոններ։

Խոցվել է նաև 3 «Բայրաքթար» TB-2 հարվածային անօդաչու թռչող սարքեր, ուկրաինական 254 տանկ ու մարտական այլ զրահատեխնիկա, 31 ինքնաթիռ` երկրի վրա, 46 РСЗО և 103 ականանետ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ հայտնել է Ուկրաինայի տարածքում գործողության ընթացքում ռուսական կողմի ունեցած զոհերի ու վիրավորների մասին։
«Ռուս զինծառայողները ցուցաբերում են խիզախություն ու հերոսություն հատուկ ռազմական գործողության մարտական առաջադրանքները կատարելիս։ Ցավոք, մեր ընկերների մեջ կան զոհեր և վիրավորներ»,– ասել է Կոնաշենկովը։
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմի կորուստները շատ անգամ ավելի քիչ են, քան ոչնչացված ազգայնականների ու զինվորականների շարքերում։
Չեմ հավատում հանդիպման արդյունքին, բայց թող փորձեն. Զելենսկի
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: