ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը խոստացել էնավթամթերքով օգնել Ուկրաինային: Այս մասին նա այսօր հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
«Ես Ուկրաինայի լավ բարեկամ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևին ասացի, որ մենք նավթամթերքի հետ կապված խնդիրներ ունենք։ Հիմա խնդիր չի լինի»,-ասել է Զելենսկին։
Նա նաև հայտարարել է, որ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ զրույցում առաջարկել են բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: