ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Ուկրաինային ցանկացած որոշման դեպքում։ Շերմանը նման հայտարարություն է արել «Կոմերսանտի» հետ հարզացրույցում։
«Մենք կաջակցենք այն բոլոր որոշումներին, որոնք կընդունի Ուկրաինան։ Մենք ճգնաժամի հենց սկզբից ասում էինք, որ Ուկրաինայի հետ ոչինչ չենք անի առանց Ուկրաինայի։ Մենք ոչինչ չենք անի Եվրոպայի հետ առանց Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հետ` առանց ՆԱՏՕ-ի»,–ասել է Ուենդի Շերմանը։
Նա հավելել է, որ ընտրությունն Ուկրաինայի ժողովրդինն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: