Sputnik Մոլդովան կփակվի. խմբագրությունն իշխանությունից ծանուցում է ստացել

Մոլդովայում անցել են «ռուսական քարոզչության» դեմ պայքարի նոր փուլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Sputnik Մոլդովայի խմբագրությունը հայտնել է, որ Հանրապետության իշխանություններից ծանուցում է ստացել մարտի 7-ից գործակալության կայքի աշխատանքը դադարեցնելու մասին։ Համապատասխան ծանուցումը խմբագրությունը հրապարակել է իր Telegram ալիքում ՝ կցելով փաստաթղթի սքրինը։
«Տեղեկատվությանև անվտանգության ծառայությունը հրամայել է արգելափակել Sputnik.md և Gagauznew.md կայքերը, իսկ Մոլդովայում «ռուսական քարոզչության» դեմ պայքարի նոր փուլ են մտել։ Այժմ կայքը չի բացվում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: