Սլովակիայում արտակարգ դրություն է սահմանվել. ուկրաինացի փախստականների մեծ ներհոսք կա

Սլավակիայում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ուկրաինացի փախստականներին ապաստարաններով ապահովեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Սլովակիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ուկրաինայից փախստականների հոսքի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

«Այսօր ժամը 12:00-ից Սլովակիայում արտակարգ դրություն է հայտարարվում։ Սա կապված է Ուկրաինայից փախստականների մեծ ներհոսքի հետ։ Այս միջոցառման նպատակն է պայմաններ ստեղծել Սլովակիայի տարածքում փախստականներին ապաստան տալու համար»,–ասված է Սլովակիայի կառավարության հայտարարության մեջ։

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերին և ՆԳ նախարար Ռոման Միկուլեցին հանձնարարել են համապատասխան միջոցառումներ անցկացնել արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։
փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: