ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Էքստրիմի սիրահարների համար այսօր հետաքրքիր ժամանց ու ուրախ տրամադրություն էր սպասվում Շիրակի մարզի Մեծ Սարիար բնակավայրում՝ «Շիրակի ձմեռ» միջոցառմանը: Գարնան շունչը մարզում շատերին էր ուրախացրել, բայց ձնահալը խմբագրեց երկար սպասված տոնակատարության միջոցառումների ցանկը։
«Շիրակի ձմեռ» միջոցառման մասնակիցը Մեծ Սարիար բնակավայրում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Փոխարենն ուրախ տրամադրությունն ու հումորն էին տեղում: Դահուկավազքի մասնակիցները փորձում էին չխախտել ձյան սահմանագիծն ու չհայտնվել ցեխի մեջ, իսկ սահնակով սահել շատերին այդպես էլ չհաջողվեց։
«Շիրակի ձմեռ» միջոցառումը Մեծ Սարիար բնակավայրում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Փոխարենն էքստիրմն էր պատրաստ մեքենաների համար:
Էքստրիմի սիրահարները «Շիրակի ձմեռ» միջոցառման ժամանակ յուրովի օգտվեցին եղանակային պայմաններից
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Անգործ չմնացին նաև փրկարարները: Ախուրյանի հրշեջ փրկարարների օգնությամբ ցեխակույտի արգելափակումից դուրս բերվեցին միջոցառման սպասարկումն ապահովող ու տեխնիկան տեղափոխող մեքենաները:
Ախուրյանի հրշեջ փրկարարների օգնությամբ ցեխակույտի արգելափակումից դուրս են բերվում միջոցառման սպասարկումն ապահովող ու տեխնիկան տեղափոխող մեքենաները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Եվ ընդհանրապես, այս տարվա անձյուն «Շիրակի ձմեռը» շատերին կատակելու առիթ տվեց:
««Մեկից «Ոսկե աշուն» տոնակատարությունն էլ անեիք», «Կըսեն` Շիրակի ցեխաձմեռ է եղել»»,-ասում են գյումրեցիները ծիծաղելով նաև այն փաստի վրա, որ մարզի բոլոր համայնքներն առանձին են «Շիրակի ձմեռ» նշում՝ «Ամասիայի ձմեռ», «Աշոցքի ձմեռ», «Անիի ձմեռ», «Տուֆաշխարհի ձմեռ»:
Էքստրիմի սիրահարները «Շիրակի ձմեռ» միջոցառման ժամանակ յուրովի օգտվեցին եղանակային պայմաններից
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Այսպես որ գնաց` մյուս տարի մեր թաղի ձմեռ էլ կկազմակերպենք, թող լինի, ի՞նչ կա, որ... ինչո՞վ ենք մյուսներից պակաս»,-կատակում են նրանք:
«Շիրակի ձմեռ» միջոցառման մասնակիցները Մեծ Սարիար բնակավայրում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ի դեպ, հնարամիտները փորձել էին տեղում իրենց հագուստներն ու կոշիկները եղանակային պայմաններին համապատասխանեցնել:
Ֆրանսիայից Հայաստան եկած կամավոր Սոֆին ցեխից կոշիկները պաշտպանելու համար ոտքերին պոլիէթիլենային տոպրակներ էր հագցրել։ Ասում է՝ անսովոր է, բայց շատ ուրախ:
Սոֆին ցեխից կոշիկները պաշտպանելու համար ոտքերին պոլիէթիլենային տոպրակներ է հագցրել
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Մեծ աշխատանք է տարվել միջոցառումն իրականություն դարձնելու համար։ Թող «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը ճանապարհի ձմռան վատ եղանակը՝ ազդարարելով գարնան սկիզբը»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը` ներկաներին խորհուրդ տալով բոլոր ձյան պակասը չկարևորել, այլ ուրախ տրամադրությունն ու լավ ժամանցը:
Հավելելենք, որ միջոցառման նախաձեռնողը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնն է՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ: