Մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 47 000 բնակիչ Լեհաստան են մեկնել

Ուկրաինայի քաղաքացիների հոսքն այլ երկրներ չի դադարում։ Երկրի սահմանապահ ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի ավելի քան 47 000 բնակիչներ Լեհաստան են մեկնել անցած մեկ օրվա ընթացքում, տեղեկությունը հայտնում է Ուկրանիայի սահմանապահ ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Երեկ սահմանապահ ծառայության աշխատակիցներն Ուկրաինայի հետ սահմանային անցումներում ձևակերպել են ընդհանուր 58 300 երկրից ելքի, այդ թվում ՝ Լեհաստան մուտք գործելու ուղղությամբ 47 5 000 անձի»,–ասված է հաղորդագրության մեջ:

Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ին էլ Լեհաստան էր մեկնել Ուկրաինայի 29 000 քաղաքացի:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: