Ի՞նչ մրգեր և բանջարեղեն պետք է ավելացնել սննդակարգում գարնանն ընդառաջ

Մասնագետը խորհուրդ է տալիս մինչև ձմռան վերջ ուտել խնձոր, ճակնդեղ, կարտոֆիլ և գազար։ Կարելի է ուտել նաև ջերմոցային լոլիկ և վարունգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ռուս թերապևտ, սննդաբան Յուլյա Պիգարևան «Прайм»-ի հետ զրույցում ասել է, որ սեզոնային բանջարեղենն ավելի օգտակար հատկություններ ունի, քան ոչ սեզոնայինը։ Օրինակ՝ կարտոֆիլն ավելի շատ ածխաջրեր է պարունակում, քան լոլիկը՝ համապատասխանաբար 17 գրամ և 3,2 գրամ։
Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում մինչև ձմռան վերջ ուտել խնձոր, ճակնդեղ, կարտոֆիլ և գազար։ Կարելի է ուտել նաև ջերմոցային լոլիկ եւ վարունգ։ Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս աշուն-ձմեռ ժամանակահատվածում վիտամիններ ընդունել։
«Որպես կանոն մենք չենք կարողանում սննդից ստանալ մեզ անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, ուստի ավելի լավ է դրանք լրացնել վիտամիններով»,- ասել է մասնագետը։
Նա խորհուրդ է տվել ընտրել մուլտիվիտամինային համալիր, բայց նախ խորհրդակցելով բժշկի հետ։