Էրդողանը Զելենսկու հետ բանակցություններ է վարել Ուկրաինայում իրավիճակի շուրջ

Անկարան ջանքեր է գործադրում, որպեսզի հնարավորինս շուտ հրադադար հայտարարվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«...Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունն ու վերջին իրադարձությունները»,-նշել են գրասենյակից։

Հստակեցվում է, որ «նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան ջանքեր է գործադրում, որպեսզի որքան հնարավոր է` շուտ հայտարարի հրադադարի մասին, որպեսզի կանխի հետագա մարդկային զոհերը և Ուկրաինային հասցվող հետագա վնասը»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: