ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թաքնվել է բունկերում՝ Կիևին ռուսական զորքերի մոտենալու պատճառով։
Հայտնում է ամերիկյան The Washington Examiner-ը` հղում անելով ներկա պահին Ուկրաինայի մայրաքաղաքում աշխատող իր թղթակցի տեղեկություններին։
«Նա գտնվում է բունկերում, որը, պարզ է, գաղտնի վայրում է, թեև Զելենսկին ասում է, որ ինքը Կիևի կենտրոնական հատվածում է», - CNN-ին ասել է The Washington Examiner-ի թղթակից Մեթյու Շանսը այն բանից հետո, երբ Ուկրաինայի ղեկավարը հերթական տեսաուղերձով է դիմել ուկրաինացիներին:
Ի դեպ, այսօր, կեսօրին Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ Զելենսկին իր հետ կապի դուրս չի եկել, թեև իրենք նախապես պայմանավորված են եղել դրանից 1,5 ժամ առաջ հեռախոսազրույց ունենալ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: